ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Րաֆֆին մոռացնել է տվել Երևանի խնդիրները

Րաֆֆին մոռացնել է տվել Երևանի խնդիրները
30.03.2013 | 13:07

Սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին, ինչպես նաև ինտերնետային կայքերին հետևելիս ոչ մի կերպ չես կարող մտածել, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են: Րաֆֆին դուրս եկավ հացադուլից, Րաֆֆին պատրաստվում է այցելել մարզեր, Րաֆֆին հրաժարվում է ինքնազոհաբերումից: Ամեն ինչ պտտվում է մեկ անձի շուրջ. ինչ կասի, ինչ կանի, հաջորդ քայլը որը կլինի, որպես ընդդիմադիր գործիչ իրեն ինչպես պետք է պահի: Հետաքրքիրն այն է, որ քննարկողները պնդում են, թե չեն հավատում Րաֆֆու՝ իշխանափոխություն անելու հնարավորությանը և շարունակում են քննարկել նրա բոլոր հավանական ու անհավանական քայլերը: Իսկ ինչո?վ էիք զբաղվելու այս օրերին, եթե չլիներ Րաֆֆին, ի?նչ էիք քննարկելու: Եթե Րաֆֆու արած քայլերը, այսպես թե այնպես, համոզիչ չեն, հավատ չեն ներշնչում, պատրաստվում եք Երևանի ավագանու ընտրություններին, ուրեմն բարի եղեք դրանով զբաղվելու՝ առանց ավելորդ ձևականությունների, ինչը հարյուրապատիկ անգամ ավելի ազնիվ կլինի: Երևանը հազար ու մի հոգս ու ցավ ունի, Երևանն ավերել, ինքնությունից զրկել են օլիգարխները, կուսակցական և պետական կերակրատաշտից օգտվող մեծ ու փոքր չինովնիկները: Րաֆֆու քաղաքական գործունեությունը մի օր մեկ այլ հանգրվանի է հասնելու: Այս պահին ուզում եմ հավատալ, որ նրա շնորհիվ իշխանություններին կհաջողվի ազատվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նման օդիոզ կերպարներից, և այդ պարոնն այլևս հնարավորություն չի ունենա սպառնալիքներ տեղալ իրեն անցանկալի քաղաքական գործիչների հասցեին (չմոռանանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանից առաջ նա 2007-ին խոչընդոտել էր նաև Վազգեն Մանուկյանի այցը Սյունիքի մարզ) կամ Երևանի կենտրոնում կին գործարարի վրա բռնանալ:
Իսկ Երևանի մասին խոսք չկա: Մի կուսակցություն հպարտանում է, թե հանրությանը հայտնի դեմքերով է համալրել ավագանու իր ցուցակը, մյուսը պարծենում է, թե ցուցակի մեծ մասը կազմում են երեսուն տարեկանից երիտասարդ անձինք, երրորդը հայտարարում է, որ չի զիջելու Երևանը: Եվ ոչ ոք չի ասում, թե ինչ է պատրաստվում անել Երևանի համար, հանուն ինչի է կազմել իր ցուցակը, համալրել հայտնիներով ու երիտասարդներով: Ու լավ է, որ Րաֆֆին շեղում է հանրության ուշադրությունը նման թեմաներից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ